6.09.2010

Հայկական սերիալների օրինաչափությունը



Հայկական սերիալները հետաքրքիր օրինաչափություն ունեն: Իրանք կամ սկսում են ու կիսատ են մնում ու ոչ մեկ չի ասում` էս ինչ էղավ էս սեՅրալը կամ էլ չեն ավարտվում ու մեր խեղճ ու կրակ տատիները հեփի էնդին կակա են ասում: Օրինակ, էն «Հենց այսպես էլ ապրում ենք», «Բնակարան N2», որի սաունդտռեկը կատարում ա ինքը` Սիլվա Հակոբյանը: Ոնց հասկանում եմ, հումորային սերիալներ հայ հեռուստադիտողը չի սիրում: Էս շատ լավ հասկացել ա «Որբերի», հիմա էլ «Աննա» սերիալի ռեժիսորը, դրա համար էլ ինչքան դաժանիկ կերպար կա, խցկում ա իրա սերիալներում: «Աննա»-ի կողքին Խորենացու «Ողբը» հեչ բան ա: Ավելի տրագիկ, սրտամզիկ սցենար հնարավոր չէր գրել:


Ի դեպ, «Աննա»-ում ինչքան ծանոթ կա խաղում ա: Իմ համադասարանցիներից 2-ը Աննայի համադասարանցիների դերում են խաղում: Հիմա երբ դասարանով հավաքվում ենք, իրանք երեկոյի խետլայներն են լինում:  Լավ, անցանք..
Ես միչև վերջ էլ «Որոգայթի» «կայֆը» չիմացա որն ա: Մի սերիա ձևի համար չկարողացա նայեմ: Գիտեմ, որ ինչ-որ մարդասպան կա ու ոչ մեկ չգիտի ինքը ով ա: Ստանդարտ սցենար էլի: Հիշում եք, մենի մենի յռզ ըգո RenTV–ով մի հատ սերիալ կար, կոչվում էր ''Жена Иуды'': Էլի նույն սցենարն էր: Տափակոտ էր, բայց նայվում էր :)


Ու մի բան էլ «Մեր բակի» հետ կապված: Իմ կարծիքով, էս ֆիլմը մտնում ա 90-ականների սերնդի փաթեթի մեջ` կասետների, Love Is ծամոնների ու էդ ժամանակների մյուս կայֆերի: Հազիվ հաջողված նախագիծ են տեսել, պիտի համը հանեն: 32-ատամական ժեխն ու մի տոննա գովազդը լցրել են, ասում են` դե նայեք: Ձեռք մի տվեք էլի, թողեք մարդիկ ամեն Նոր տարուն նստեն ու 100-րդ անգամ նայեն էս կինոն, հիշեն, ուրախանանԷս էլ մեր «Բաղնիքդ անուշն» ա...


2 комментария:

  1. Анонимный6/09/2010

    Жена Иуды զը բեստ! մայ ֆավորիտ տեվե սերիեզ վախտին!

    Պոստդ ու բլոգդ էլ լավն են ;)

    ОтветитьУдалить
  2. Ես էլ էի սիորւմ` չնայած շատ փոքր էի, հիմա բան չեմ հիշում..

    Մերսիներ :)

    ОтветитьУдалить