6.09.2010

''Հաճախ ժպտացեք''







Վերջերս եմ էս պաստառը հանդիպել: Շատ լավն ա, չգիտեմ ովքեր են փող տվել, որ էս պաստառը կախեն, բայց շատ ապրեն: Քաղաքի ամենապոզիտիվ պաստառն ա, որի վրա ոչ մի կազմակերպության անուն, հեռախոս, տուֆտա կարգախոսներ չկան: Պարզապես ''Հաճախ ժպտացեք'': Քաղաքի ամենապոզիտիվ պաստառը քաղաքի ամենաոչ պոզիտիվ վայրում: Մեկ էլ վախտին ''Շուտով ամառ'' պաստառներն էին դուրս գալիս, որովհետև հաճելի էր իմանալ, որ մենակ դու չես հունվարին մտածում, որ մի քիչ էլ ու ամառ ա :D



Արշակունյաց փողոցը չեմ սիրում: Մեր ամենաերկար ու ամենանկապ փողոցն ա: Պատճառը երևի էս փողոցի վրա գտնվող շենքերը, հիմնարկներն են: Առաջինը կրկեսը: Ուրիշ պատճառ էլ կա, որ չեմ սիրում կրկեսը: Մի տեսակ ոնց որ երեխեքի վրա փող աշխատելու ֆաբրիկա լինի: 

Հետո գալիս ա Մամուլի շենքը: Մտնում ես ու ''տեղադրեք ձեր գովազդը վազող տողով'', ''Այստեղ կարող է լինել Ձեր գովազդը'': Մի խոսքով իսկական բազառ: 

''Հայրենիքում'' էլ չգիտեմ ինչ ֆիլմեր են ցուցադրվում, ոչ մի անգամ չեմ էղել: Ու միշտ մածունի շշերով ու թթված դեմքով մարդիկ են ֆռֆռում: Էնքան որ պաստառի տեղը պատահական չի երևի.. :))

1 комментарий:

  1. Анонимный4/22/2011

    Ես համամիտ եմ դզես հետ, որ շատ հաջող կարգախոսով պաստառ է: Ես այս պաստարը ամեն առավոտ տեսնւմ էի Միասնիկյան պողոցի վրա, և ակամաից իմ տրամադրությունը բարձրանում էր:Ցավոք հիմա այդ պաստարը այնեղից հանել են :( Իմ կարծիքով նման պաստառներ պետքեն բոլոր պողոցներում պաքցնեն:

    ОтветитьУдалить