4.19.2012

3 պլագիատի պատմություն

Էսօր կխոսենք պլագիատ կոչվող երևույթի մասինԵս քչփորել ու գտել եմ 3 իրար նման  շապիկներ ու երգերորտեղ նմանությունն ակնհայտ էՍկսենք փառապանծ երգչուհի Արմինկայի տեսահոլովակից` ''Փոքրերի աշխարհ'': Երգում մի հատված կաորը բառացիորեն թխած ա Ջեյ Լոյի երգիցչնայած երգն ամբողջությամբ համակված ա լոպեսական տրամադրություններովՆերկայացնում եմ այս երկու երգերի տեսահոլովակներըՆրանց համարում ինտերնետը մահացու դանդաղ ախորհուրդ եմ տալիս Արմինկայից լսել 0:08-0:12 հատվածըՋեյ Լոյից` 0:40-0:45:






Մյուս երկու պլագիատները կապված են «Ես» ամսագրի հետ: Նրանք հնչյունացիորեն թխել են ռուսական երիտասարդական BRAVO և Молоток ամսագրերի շապիկները: Հետագրքիր ա` Անդրեն, Արամեն ու Էմմին գիտե՞ն դրա մասին: Փորձենք գտնել 10 տարբերություն…

Էմմի VS Յուլյա Սավիչևա


ԱրամեԱՆդրե VS ՏիմատիԼազարև

4.18.2012

Թե ինչպես հաջող հանձնել քննությունները

Եթե Facebook–ում էլ, ինչպես Twitter–ում լիներ ամենաքննարկվող թեմաների տասնյակ, հաստատ #քննություն բառը կլիներ առաջին տեղում: Միջանկյալների քննությունների օրերին FB–ում քննություններից խոսում են բոլորը: Ու ես որոշեցի սեփական փորձից ելնելով մի քանի խորհուրդ տալ նրանց, ովքեր դեռ քննական եռուզեռի մեջ են: Սկսեցինք:

1.Պահեք ձեզ հնարավորինս հանգիստ, եթե նույնիսկ տոմսն այդքան էլ դուր չի եկել ձեզ: Պատրասվելու ընթացքում լսեք, թե դասախոսը մյուս ուսանողներին ինչ հարցեր էտալիս ու երբեմն ժպտացեք, յանի գիտեք պատասխանը, բայց ավա՜ղ չեք կարող պատասխանել:


2.Երբ հասնում է ձեր հերթը, սկզբում հարցրեք. «Սկսե՞մ, պարոն/տիկին Պողոսյան»: Դասախոսներին ու ընդհանրապես մարդկանց հաճելի է, երբ իրանց անունով են դիմում: Բայց «սենյորա», «դոնյա», «մադամ» ձևերը ողջունելի չեն: Ինչ-որ բան շփոթելու դեպքում ներողություն խնդրեք: Եթե ընթացքում ինչ-որ բան մոռացել եք, գլուխն ափերի մեջ առեք ու աչքերը պինդ փակեք, իբր ուզում եք հիշեք, բա՜յց…



3.Տոմսը քաշելուց երազանք մի՜ պահեք, մի՜ աղոթեք, տոմսերը մի՜ խառնեք: Դասախոսներն էլ են ուզում արագ վերջացնեն ու գնան հանգստանալու, իսկ ձեր տոմսաքաշման պրոցեսը կարող 

է նյարդայնացնել ու տպավորությունը փոքր-ինչ փչացնել:




4.Եթե որոշում են անբավարար նշանակել, ասեք, որ դասերին չեք բացակայել, պատասխանել եք, կարող եք ուրիշ հարցի պատասխանել կամ էլ տանը կծեծեն: Էս ամեն ինչից հետո 8 հաստատ կստանաք :)





5.Եթե հարցնում են, օրինակ, «Անգիրները գիտե՞ս», ուրեմն չեն հարցնելու կամ շատ քիչ են հարցնելու: Էդ դեպքում գլուխն արագ տմբտմբացրեք, ասեք «Իհարկե, բոլորն էլ գիտեմ, ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը»: Ու երբ սկսեք արագ-արագ Թումանյան արտասանել, կկանգնեցնեն: Իսկ դա վկայում Էբարձր գնահատականի մասին ;)