12.29.2012
4.19.2012
3 պլագիատի պատմություն
Էսօր կխոսենք պլագիատ կոչվող երևույթի մասին: Ես քչփորել ու գտել եմ 3 իրար նման շապիկներ ու երգեր, որտեղ նմանությունն ակնհայտ է: Սկսենք փառապանծ երգչուհի Արմինկայի տեսահոլովակից` ''Փոքրերի աշխարհ'': Երգում մի հատված կա, որը բառացիորեն թխած ա Ջեյ Լոյի երգից` չնայած երգն ամբողջությամբ համակված ա լոպեսական տրամադրություններով: Ներկայացնում եմ այս երկու երգերի տեսահոլովակները: Նրանց համար, ում ինտերնետը մահացու դանդաղ ա, խորհուրդ եմ տալիս Արմինկայից լսել 0:08-0:12 հատվածը, Ջեյ Լոյից` 0:40-0:45:
Մյուս երկու պլագիատները կապված են «Ես» ամսագրի հետ: Նրանք հնչյունացիորեն թխել են ռուսական երիտասարդական BRAVO և Молоток ամսագրերի շապիկները: Հետագրքիր ա` Անդրեն, Արամեն ու Էմմին գիտե՞ն դրա մասին: Փորձենք գտնել 10 տարբերություն…
Մյուս երկու պլագիատները կապված են «Ես» ամսագրի հետ: Նրանք հնչյունացիորեն թխել են ռուսական երիտասարդական BRAVO և Молоток ամսագրերի շապիկները: Հետագրքիր ա` Անդրեն, Արամեն ու Էմմին գիտե՞ն դրա մասին: Փորձենք գտնել 10 տարբերություն…
Էմմի VS Յուլյա Սավիչևա
Արամե, ԱՆդրե VS Տիմատի, Լազարև
4.18.2012
Թե ինչպես հաջող հանձնել քննությունները
Եթե Facebook–ում էլ, ինչպես Twitter–ում լիներ ամենաքննարկվող
թեմաների տասնյակ, հաստատ #քննություն բառը կլիներ առաջին տեղում: Միջանկյալների քննությունների օրերին FB–ում քննություններից խոսում են բոլորը: Ու ես որոշեցի սեփական փորձից ելնելով
մի քանի խորհուրդ տալ նրանց, ովքեր դեռ քննական եռուզեռի մեջ են: Սկսեցինք:
1.Պահեք ձեզ հնարավորինս հանգիստ, եթե նույնիսկ տոմսն այդքան էլ դուր չի եկել ձեզ: Պատրասվելու ընթացքում լսեք, թե դասախոսը մյուս ուսանողներին ինչ հարցեր էտալիս ու երբեմն ժպտացեք, յանի գիտեք պատասխանը, բայց ավա՜ղ չեք կարող պատասխանել:
2.Երբ հասնում է ձեր հերթը, սկզբում
հարցրեք. «Սկսե՞մ, պարոն/տիկին Պողոսյան»: Դասախոսներին
ու ընդհանրապես մարդկանց հաճելի է, երբ իրանց անունով են դիմում: Բայց «սենյորա», «դոնյա», «մադամ» ձևերը ողջունելի չեն: Ինչ-որ բան շփոթելու դեպքում
ներողություն խնդրեք: Եթե ընթացքում ինչ-որ բան մոռացել եք, գլուխն ափերի մեջ առեք
ու աչքերը պինդ փակեք, իբր ուզում եք հիշեք, բա՜յց…
3.Տոմսը քաշելուց երազանք մի՜ պահեք, մի՜ աղոթեք, տոմսերը մի՜ խառնեք: Դասախոսներն էլ են ուզում արագ վերջացնեն ու
գնան հանգստանալու, իսկ ձեր տոմսաքաշման պրոցեսը կարող
է նյարդայնացնել ու տպավորությունը փոքր-ինչ փչացնել:
4.Եթե որոշում են անբավարար նշանակել, ասեք, որ դասերին չեք
բացակայել, պատասխանել եք, կարող եք ուրիշ հարցի պատասխանել կամ էլ
տանը կծեծեն: Էս ամեն ինչից հետո 8 հաստատ կստանաք :)
5.Եթե հարցնում են, օրինակ, «Անգիրները գիտե՞ս», ուրեմն չեն հարցնելու կամ շատ քիչ են հարցնելու: Էդ դեպքում գլուխն արագ տմբտմբացրեք, ասեք «Իհարկե, բոլորն էլ գիտեմ, ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը»: Ու երբ սկսեք արագ-արագ Թումանյան արտասանել, կկանգնեցնեն: Իսկ դա վկայում Էբարձր գնահատականի մասին ;)
Подписаться на:
Сообщения (Atom)