6.29.2010

Կհամոզեն, որ տեսողությանդ հետ ամեն ինչ կարգին է


Մեր բանակը 18 տարեկան է: Չենք կարող ժխտել էն փաստը, որ 18 տարիների համեմատ մենք բավականին լավ ու պատրաստված բանակ ունենք, բայց ունենք նաև շատ բացթողումներ: Քանի որ ես ինքս չեմ ծառայել, կխոսեմ ծանոթներիս անձնական փորձից ելնելով:

Իմ կարծիքով լուրջ խնդիր ա վայենկոմատներում աշխատող մարդկանց հարցը, իսկ ավելի կոնկրետ` բժիշկների: Ստուգումն անց կացնելիս եթե ինչ-որ բան էն չլինի, նրանք ամեն ինչ կանեն խնդիրը մի րոպեում «տեղը գցելու» համար: Օրինակ, երբ իմ սիրտն էին ստուգում, բժշկուհին կասկածամտորեն նայեց ինձ ու խնդրեց նստեմ: Ստուգեց: Նորից ինչ-որ բան էն չէր: Խնդրեց պառկեմ: ՍտացվեցՈչ մի բան չկա, տղա ջան, մյուսը»: Մի ուրիշ տղայի էլ համոզում էին, որ կարողանում ա տեսնել գրված տառերը.կողքից հուշում էլ էին: Տեսողության հետ խնդիրներից բացի էդ տղայի մի մատը չկար ու իր տարիքի համեմատ բավականին փոքրամարմին էր: Բուժքույրերը մի պահ շփոթվեցին ու որոշեցինԼավ է՜, գրի գոձին, գոձին»: Չնայած ավելի վատ էլ ա լինում: Պատմում են, որ կային մարդիկ, որ հոգեկան խնդիրներ ունեին ու ծառայողները նույնիսկ վախենում էին նրանց մոտենալ:
Պոլիկլինիկաներում անցկացվող ստուգումներին էլ աշխատողները մատների արանքով են նայում ու մի տեսակ քամահրանքով են վերաբերվում, երբ իմանում են, որ վայենկոմատից են ուղարկել: Եթե բուժքրոջը մի փոքր համոզես, պատվաստում չեն անի: Իմ դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ էր:
-Հազեր ունե՞ս:
-Չէ:
-Թոքերից բողոքում ե՞ս:
-Չէ:
Ու վերջ:


Բանակի հրամանատարների, գնդապետների դեպքում վիճակն ավելի տխուր ա: Նրանց մեծամասնությունը հարբեցող ա: Պատմել են, որ գնդապետին խփելու համար 3 օր կուբախտ են գցում: Փաստորեն, դու երբ ուզես կարաս գնաս գնդապետին տփես ու դրա համար 3 օր կուբախտում կանցկացնես՝ անմարդկային պայմաններում: Էս նույնն ա, ինչ ասեն՝ եթե դասատուին/դասախոսին խփես, ինքը քեզ մատյանում 2 կնշանակի:

Ասում են՝ բանակը կոփում ա մարդուն, տղամարդ ա դարձնում: Միանշանակ համաձայն եմ էս մտքի հետ, բայց թե ո՞վ ա ասել, որ երբ զինվորը վերցնում ա թեյի բաժակը ու գոլորշուց յուղի հոտ ա գալիս, երբ չաստով մեկ ոջիլները ֆռֆռում են, էդ տղամարդ դարձնել ա նշանակում, չգիտեմ:

Ի դեպ, վերջերս շատացել ա նաև ինքնասպանությունների թիվը: Հորաքրոջս տղան, որ վերջերս արձակուրդ էր եկել, պատմում ա, որ իր ծառայության ընթացքում մի քանի ինքնասպանություն ա արդեն եղել: Իսկ ո՞վ ա իմնաում դրա մասին: Ոչ մեկ: Իսկ Ռուսաստանում երբ մի նորակոչիկի սպանեցին, ամբողջ LiveJournal-ը աղաղակում էր դրա մասին: Նույնը նաև մնացած դեպքերում ա: Եթե ռուսական ինչ-որ գյուղում էլեկտրականություն մի քանի ժամով չի լինում, միանգամից ԶԼՄ-ները տեղեկացնում են դրա մասին:

Հ/կ-ներից մեկը վայենկոմատներում նորակոչիկներին գրքույկներ ա բաժանում, որտեղ ներկայացված են զինվորի իրավունքները: Օրենքով զինվորը պիտի արձակուրդ գա 15 օրով, բայց ոչ միայյն 10 օրով են թողում արձակուրդ, այլև դրա համար շատ հաճախ «մաղարիչ» էլ պիտի անես:

Մի բան էլ` նոր ֆորման ինձ դուր չի գալիս, հինը ավելի լավն էր :)