5.09.2010

Սովորել հանուն գիտելիքի՞, թե հանուն կրեդիտների՞

Հիմա գրեթե բոլոր բուհերում գործում է կրեդիտային համակարգը: Կարծեմ սա արդեն երկրորդ տարին է, սակայն շատ ուսանողներ դեռ լիովին չեն պատկերացնում այդ համակարգը: Նրանց ասում ենԳրում եք գրավոր, առավելագույն միավորը 4-ն է», իսկ մնացածի մասին ոչ ոք գաղափար չունի, իսկ երբ հարց ես տալիս դասախոսներին կամ դեկանատին, նրանք, հավանաբար իրենք էլ չիմանալով հարցի պատասխանը, ասում են, որ համալսարանը փող է ծախսել ու սկավառակներ թողարկել, որտեղ ամեն ինչ կա կրեդիտային համակարգի մասին: Իսկ այդ սկավառակում ամեն ինչ գրված է «օրենքի լեզվով», և ուսանողնրրի մեծ մասը ալարում էլ է կարդալ, քանի որ գիտի, որ ոչինչ չի հասկանալու: 

Կան միջանկյալ քննություններ, որոնցից կարելի է ստանալ առավելագույնը 1 կրեդիտ: Դե արի տուն ու բացատրի, որ 1-ը ամենաբարձր միավորն է: երբեմն էլ, երբ ծանոթներիս ասում եմ, որ 4 եմ ստացել վերջին քննությունից, նրանք հարցնում ենԴա լա՞վ ա, թե՞ վատ»:
Այս ամենը դեռ ոչինչ: Ամենաահավորն այն է, որ ուսանողների երևի 80%-ը դասի է գալիս ու դաս սովորում միայն այդ անիծված կրեդիտների համար: Ուսանողները կարտագրեն, ժամերով «շպառգալկա» կսարքեն, իրար կգցեն, բայց ոչինչ չեն սովորի: Ու ուսանողուհիները դեռ կգոռանԱվա՜գ, ինձ բացակա չդնես», իսկ ուսանողները կմոտենան ավագին ու կասենԹեմա կա»...