6.11.2010

Ֆլեշմոբ.կարդում ենք բոլորս

Էսօրվա մոբը լավն էր, վատը չէր: Մենակ թե ակնկալում էի, որ ավելի շատ մարդ կգա. կազմակերպիչները մոտ 500 հոգու էին սպասում: Եթե միջոցառումը PR-ած ա Facebook-ում, ուրեմն լավ ա լինելու` ինչքան էլ կազմակերպչականը վատը լինի: Վառ ապացույց ա Dreamflash-ը:


Իմ կարծիքով օրն էդքան էլ հաջող չէր ընտրված: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը էսօր ա սկսվում, դրանից բացի էսօր Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի հարսանիքն էր: Գուցե հայրենակիցներիս մեծ մասը որոշել էր մնալ տանը` հեռուստացույցի առաջ ֆուտբոլ նայելու, կամ էլ մոնիտորի առաջ` Անահիտի ու Հայկոյի հարսանեկան նկարներին ինետում սպասելու: ֆուտբոլի առաջնությունն ու մոբը  կարելի ա ասել իրար կողք էին, որովհետև դիմացի մայթի սրճարանում մարդիկ աֆրիկյան ռիթմերի տակ էին: 



Ասեմ, որ էդքան էլ լավ չէր կազմակերպված: Չիմացանք` երբ սկսվեց, վերջում էլ մի հատ տղա էկավ.«Ցրվեք, ցրվեք»: Կենտրոնանալ էր չէր լինում: Հենց սկսում ես կարդալ, մեկ էլ «վայ, վայ Արմս», «վույ, վույ Սյուզս»: Իմ հետ դիտավորյալ տարել էի, Գարիկ Փոթերին, որն արդեն կարդացել էի, որովհետև գիտեի` էդ աղմուկի մեջ չեմ կենտրոնանալու: Մոբի ավարտից հետո էլ մարդիկ չէին ցրվում.օպերատորների ու լուսանկարիչների համար էին պազիրովատ անում..

Ֆլեշմոբի ավարտից 15 րոպե անց..

Գրեթե բոլոր մասնակիցներն իրար ճանաչում էին: Եթե ոչ իրական կյանքում, գոնե վիրտուալ: Մի աղջիկ գնաց մի ուրիշ աղջկա ասում ա.
Ես քեզ ճանաչում եմ:
/Հարցական հայացք/
lilit08-ն եմ:
Վաաայ :))



Լրատվամիջոցներ էլ կային: Մի լրագրող գալիս-գնում, բոլորին հարցնում էր` «Ի՞նչ եք կարդում, «Իսկ ինչո՞ւ տանը չեք կարդում»: Մի հատ էլ որ հարցներ «Ինչի՞ եք վաբշե էկել ստեղ», ամեն ինչ տեղը կընկներ: Մի ուրիշն էլ իսկական բեմադրություն էր կազմակերպել, հերոսներն էլ անցորդը, մասնակիցը, մոբի կազմակերպիչն էին: 
Մի խոսքով` երկրորդ անգամվա համար վատ չէր, սպասենք առաջիկա մոբերին:

Իսկ հիմա ֆոտոշարք: Փնտրեք ձեզ ;)





Մուա ՜-մուա ՜




Կարդացողների կուպե :D



Լավ կադրի ակնկալիքով


Եվ վերջում: Ամենամասշտաբային ֆլեշմոբը անց է կացվել ԱՄՆ-ում, մասնակիցների թիվը 8,962 էր: Մարդիկ պառկում են ձյան վրա ու ձեռքերը վերև-ներքև են իջացնում` ճիշտ հրեշտակների նման :)

1 комментарий: