Եթե Facebook–ում էլ, ինչպես Twitter–ում լիներ ամենաքննարկվող
թեմաների տասնյակ, հաստատ #քննություն բառը կլիներ առաջին տեղում: Միջանկյալների քննությունների օրերին FB–ում քննություններից խոսում են բոլորը: Ու ես որոշեցի սեփական փորձից ելնելով
մի քանի խորհուրդ տալ նրանց, ովքեր դեռ քննական եռուզեռի մեջ են: Սկսեցինք:
1.Պահեք ձեզ հնարավորինս հանգիստ, եթե նույնիսկ տոմսն այդքան էլ դուր չի եկել ձեզ: Պատրասվելու ընթացքում լսեք, թե դասախոսը մյուս ուսանողներին ինչ հարցեր էտալիս ու երբեմն ժպտացեք, յանի գիտեք պատասխանը, բայց ավա՜ղ չեք կարող պատասխանել:
2.Երբ հասնում է ձեր հերթը, սկզբում
հարցրեք. Սկսեմ, պարոն/տիկին Պողոսյան: Դասախոսներին
ու ընդհանրապես մարդկանց հաճելի է, երբ իրանց անունով են դիմում: Բայց սենյորա, դոնյա, մադամ ձևերը ողջունելի չեն: Ինչ-որ բան շփոթելու դեպքում
ներողություն խնդրեք: Եթե ընթացքում ինչ-որ բան մոռացել եք, գլուխն ափերի մեջ առեք
ու աչքերը պինդ փակեք, իբր ուզում եք հիշեք, բա՜յց…
3.Տոմսը քաշելուց երազանք մի՜ պահեք, մի՜ աղոթեք, տոմսերը մի՜ խառնեք: Դասախոսներն էլ են ուզում արագ վերջացնեն ու
գնան հանգստանալու, իսկ ձեր տոմսաքաշման պրոցեսը կարող
է նյարդայնացնել ու տպավորությունը փոքր-ինչ փչացնել:
4.Եթե որոշում են անբավարար նշանակել, ասեք, որ դասերին չեք
բացակայել, պատասխանել եք, կարող եք ուրիշ հարցի պատասխանել կամ էլ
տանը կծեծեն: Էս ամեն ինչից հետո 8 հաստատ կստանաք :)
Комментариев нет:
Отправить комментарий